10.07.2018 12:32

Խաչատուրովը «Մարտի 1»-ի գործով հրավիրվել է հարցաքննության

Խաչատուրովը «Մարտի 1»-ի գործով հրավիրվել է հարցաքննության

«Մարտի 1»-ի քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) հարցաքննության ծանուցագիր է ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել է ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Խաչատուրովը՝ պատճառաբանելով աշխատանքային ծանրաբեռնվածությունը, փոխանցել է, որ քննչական մարմին կներկայանա հուլիսի վերջին։

Հիշեցնենք, որ նույն գործի շրջանակներում հարցաքննվել է Պաշտպանության նախկին նախարար (2008 թվականին ԶՈւ ԳՇ պետ) Սեյրան Օհանյանը, ծանուցում է ուղարկվել Ռոբերտ Քոչարյանին, իսկ 2008-ին թվականին Պաշտպանության նախարար աշխատած Միքայել Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել. Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: