10.07.2018 14:00

Թաիլանդ. Ջրասուզորդների խումբը քարանձավից կտարհանի մնացած հինգ երեխաներին

Թաիլանդ. Ջրասուզորդների խումբը քարանձավից կտարհանի մնացած հինգ երեխաներին

Թաիլանդում ջրասուզորդների խումբն այսօր քարանձավից դուրս կբերի այնտեղ մնացած չորս անչափահասներին և նրանց մարզչին, հայտարարել է փրկարարական աշխատանքների ղեկավարը:

Երեխաների և նրանց ֆուտբոլային մարզչի կորչելու, որոնումների, հայտնաբերելու և փրկության պատմությունն արդեն շարունակվում է երեք շաբաթ:

Հեղեղված քարանձավում գերվածներին փրկելու  գործողությունն սկսվել է կիրակի օրը, շարունակվել երկուշաբթի: Երեխաները դուրս են բերվել ջրասուզորդական հանդերձանքներով, մինչև ելքը  ջրի տակ համարյա մեկ կիլոմետր փորձառու ջրասուզորդների ուղեկցությամբ: Այդպես քարանձավից դուրս է բերվել ութ երեխա: Բոլորը ուղղաթիռով տեղափոխվել են հիվանդանոց:

Փոխանցում է euronews-ը: