10.07.2018 17:45

Լքված, մեժված, ատելի, ու պատիժը կրելու ճանապարհին

Լքված, մեժված, ատելի, ու պատիժը կրելու ճանապարհին

Տաթեւիկ Պողպատյանը ֆեյսբուքում գրում է.

«Լինելով մարտիմեկյան սպանդի հիմնական պատասխանատուն՝ Քոչարյանը վախից փորձում է հերքել անհերքելին:
Մարտի 1-ի գործով հարցաքննության կանչված Քոչարյանը հարցազրույց է տվել ու ասել, որ ՊՆ 0038 հրամանի հետ ինքը ոչ կապ ունի, ոչ էլ տեղյակ է եղել: 
Չհասկանալով, որ իրենից ներքև գտնվածները հիմա հերթով «երգելու են» ճշմարտությունը (որ իրենց կաշին փրկեն)՝ բացահայտելով նրա ղեկավար դերը սահմանադրական կարգի տապալման ու իշխանության զավթման հարցում: Մեկը չի երգելու, անսամբլ է լինելու: Ու կասկած չկա, որ Քոչարյանի դեմ դնելու են անհերքելի ապացույցներ, ու ոչ միայն էս դրվագով: Էդ օրերին հարյուրներով հանցավոր հրաման է տվել ու կայացրել նույնքան հանցավոր որոշում: Հետն էլ հրապարակավ բազմաթիվ ստեր ասել: 
Բայց մեկ է, ինքը վախից փորձելու է հերքել: Թասիբի ու տղամարդկության դեֆիցիտ ա, ինչ անես: Հիշու՞մ եք, կար ժամանակ, որ իշխանության պարիսպների ներսից հոխորտում էր, թե երկրում տղամարդ չկա, որ հեղափոխություն անի: Հիմա պարզվեց, որ Հայաստանում լիիիքը տղամարդ կա, և բարեբախտաբար Քոչարյանը դրանց մեջ չի մտնում: Ու ինչ էլ անի, փրկություն չունի: Մի ընկեր կամ համախոհ էլ չունի, որ պաշտպանի: Լքված, մեժված, ատելի, ու պատիժը կրելու ճանապարհին:
Պրիվետ, Ռոբ»: