11.07.2018 10:00

Պաշտոնական․ Լուկաս Տորեյրան՝ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ

Պաշտոնական․ Լուկաս Տորեյրան՝ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ

«Սամպդորիա»-ի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան դարձավ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է «զինագործներ»-ի պաշտոնական կայքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա ուրուգվայցու տրանսֆերի դիմաց «Արսենալ»-ը վճարել է 30 միլիոն եվրո։ 

Հիշեցնենք, որ Լուկաս Տորեյրան «Սամպդորիա»-ում հանդես է եկել 2015 թվականից, մասնակցել է 74 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ։