11.07.2018 10:30

Աբրամովիչը պատրաստ է Ազարի տրանսֆերը վաճառել Մադրիդի «Ռեալ»-ին

Աբրամովիչը պատրաստ է Ազարի տրանսֆերը վաճառել Մադրիդի «Ռեալ»-ին

Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Էդեն Ազարը, հնարավոր է, կարիերան շարունակի Մադրիդի «Ռեալ»-ում: Այս մասին հաղորդում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացին ցանկանում հեռանալ անգլիական թիմից, քանի որ վերջինս գալիք մրցաշրջանում չի մասնակցելու Չեմպիոնների լիգայի խաղարկությանը: 

«Ազնվականներ»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչն իր հերթին դեմ չէ ֆուտբոլիստի տրանսֆերը զիջել «Ռեալ»-ին, եթե մադրիդյան կողմից շահավետ առաջարկ ստանա:

Հիշեցնենք, որ Ազարը «Չելսի» է տեղաոխվել 2012 թվականին 35 մլն եվրոյի դիմաց: