11.07.2018 00:03

Մունդիալ-2018. Ֆրանսիան հաղթեց Բելգիային և անցավ եզրափակիչ (տեսանյութ)

 Մունդիալ-2018. Ֆրանսիան հաղթեց Բելգիային և անցավ եզրափակիչ (տեսանյութ)

Ավարտվեց ԱԱ-2018-ի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը:

Միմյանց դեմ էին մրցում Ֆրանսիայի և Բելգիայի ընտրանիները: Խաղն ավարտվեց 1:0 հաշվով ի օգուտ Ֆրանսիայի:

Հանդիպումն անցավ գերլարված պայքարում: Դինամիկ խաղի առաջին խաղակեսում սակայն գոլեր չարձանագրվեցին: Հանդիպման 50-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո, «Բարսելոնայի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Սամուել Ումտիտին գրավեց բելգիացիների դարպասը:

Չնայած` ընդունած գոլից հետո Բելգիան անդադար գրոհում էր, բելգիացիները չկարողացան փրկել խաղը:

Ֆրանսիայի ընտրանին վաստակեց եզրափակչի ուղեգիր, որտեղ կմրցի Անգլիա-Խորվաթիա զույգի հաղթողի հետ:

ՖՐԱՆՍԻԱ-ԲԵԼԳԻԱ

1-0 (0-0)

 

 

1-0՝ Սամյուել Յումտիտի 51՛

 

ՖՐԱՆՍԻԱ. 1.Ուգո Լլորիս, 2.Բենժամեն Պավար, 4.Ռաֆայել Վարան, 5.Սամյուել Յումտիտի, 21.Լուկաս Էրնանդես, 6.Պոլ Պոգբա, 13.Նգոլո Կանտե, 14.Բլեզ Մատուիդի (12.Կորենտեն Տոլիսո, 86), 7.Անտուան Գրիզման, 9.Օլիվյե Ժիրու (15.Սթիվեն Նզոնզի, 85), 10.Կիլիան Մբապե

ԲԵԼԳԻԱ. 1.Տիբո Կուրտուա, 2.Տոբի Ալդերվեյրելդ, 4.Վենսան Կոմպանի, 5.Յան Ֆերտոնգեն, 6.Աքսել Վիտսել, 7.Կեւին դե Բրյուին, 8.Մարուան Ֆելայնի (11.Յանիկ Ֆերեյրա-Կարասկո, 80), 19.Մուսա Դեմբելե (14.Դրիս Մերտենս, 60), 22.Նասեր Շադլի (21.Միշի Բաշուայ, 90), 9.Ռոմելու Լուկակու, 10.Էդեն Ազար

 

Զգուշացում՝ Նգոլո Կանտե 87՛ (Ֆ), Կիլիան Մբապե 90՛ (Ֆ), Էդեն Ազար 63՛ (Բ), Տոբի Ալդերվեյրելդ 71՛ (Բ), Յան Ֆերտոնգեն 90՛ (Բ) ; Մրցավար՝ Անդրես Կունյա (Ուրուգվայ)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

39

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

61

13 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (3)

6

ՏՈՒԳԱՆՔ

16

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1