11.07.2018 12:04

Ադրբեջանում ցույցը ցրելիս զոհվել է երկու ոստիկան

Ադրբեջանում ցույցը ցրելիս զոհվել է երկու ոստիկան

Ադրբեջանում ցույցը ցրելիս զոհվել է երկու ոստիկան: Անկարգությունները բռնկվել են Գյանջայում, որտեղ ավելի վաղ հարձակում էր կատարվել քաղաքապետի վրա: Երկրի ՆԳՆ վարչության ներկայացուցիչը տեղեկացրել է, որ ոստիկանները սպանվել են ծակող-կտրող առարկաների հարվածներից:

Սոցիալական ցանցերի հաղորդումների համաձայն՝ անկարգություններն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ մարդիկ հավաքվել են քաղաքապետարանի մոտ և փորձել են այնտեղ հանրահավաք անցկացնել ի պաշտպանություն ծնունդով Գյանջայից՝ Յունիս Սաֆարովի, որը ձերբակալվել է քաղաքապետ Էլմար Վելիևի վրա մահափորձ կատարելու կասկածանքով:

Մահափորձը կատարվել էր հուլիսի 3-ին: Վելիևը և նրա թիկնապահը վիրավորվել էին ու տեղափոխվել հիվանդանոց:

«Երեքշաբթի, ժամը 20:00,  150-200 հոգանոց արմատական կրոնական խումբը չթույլատրված ակցիա է փորձել անցկացնել Գյանջա քաղաքի գործադիր իշխանության նստավայրի առջև»,- ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Անկարգություններն սկսվել են արդեն շենքի մոտ: Իրավապահների հաղորդման համաձայն՝ ձերբակալվել է 40 մարդ:

Գյանջան Ադրբեջանի՝ տարածքով երկրորդ և բնակչության թվով երրորդ քաղաքն է երկրի արևելքում:

Փոխանցում է BBC-ն: