11.07.2018 13:12

Հունաստանն արտաքսել է ռուսաստանցի դիվանագետների

Հունաստանն արտաքսել է ռուսաստանցի դիվանագետների

Հունաստանի կառավարությունը որոշել է արտաքսել ռուսաստանցի երկու դիվանագետների և արգելել ևս երկուսի մուտքը երկիր:

Այդ մասին այսօր հաղորդել է հունական մամուլը:

Ըստ մամուլի հաղորդումների՝ Հունաստանի իշխանությունները դիվանագետներին մեղադրում են երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի, ինչպես նաև ապօրինի գործողությունների համար, որոնք սպառնում են ազգային անվտանգությանը:

Փոխանցում է euronews-ը: