11.07.2018 13:56

Թաիլանդ. Ընդհատակի բոլոր «կալանավորներն» ազատվել են

Թաիլանդ. Ընդհատակի բոլոր «կալանավորներն» ազատվել են

Թաիլանդում Կհաո Լուանգ քարանձավից երեկ դուրս են բերվել այնտեղ մնացած վերջին «գերիները»: Քարանձավից դուրս գալու համար նրանք հարկադրված են եղել մի քանի կիլոմետր լողալ ջրի տակ:

Թաիլանդի իշխանությունները հայտարարել են, որ փրկված պատանիներն առողջության հետ կապված խնդիրներ չունեն, սթրեսային վիճակում չեն, միայն թե նրանցից յուրաքանչյուրը նիհարել է երկու կիլոգրամի չափով: Այդ մասին հաղորդել է Reuters-ը:

Երեխաների փրկությանը հետևում էր և ողջունել է ամբողջ մոլորակը, այդ թվում՝ ամենահայտնի մարզիկները: Այսպես, Բելգիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան նվիրել է փրկված պատանիներին: «Իսկական հաղթանակը ձերն է,- գրել է նա Twitter-ում:- Դուք խիզախ և ուժեք տղերք եք, կեցցեք»:

Փոխանցում է euronews-ը: