11.07.2018 16:00

Իլոն Մասքը պահանջել է ստուգել Թաիլանդում փրկարարների գործողությունները

Իլոն Մասքը պահանջել է ստուգել Թաիլանդում փրկարարների գործողությունները

Space X-ի և Tesla-ի ղեկավար Իլոն Մաքը խնդրել է ստուգումներ անցկացնել Թաիլանդում փրկարարների գործողությունների արդյունքներով, որոնց ընթացքում հեղեղված քարանձավից դուրս բերվեցին 12 պատանիները և նրանց մարզիչը, հաղորդել է The Guardian-ը:

Թերթի տվյալներով՝ Մասքը դժգոհ է նրանից, որ գործողության ղեկավարը՝ նախկին նահանգապետը հրաժարվել է օգտագործել մինի-սուզանավը, որը ստեղծել են Space X-ի ինժեներները հատուկ այդ դեպքի համար և անվանել «Վայրի վարազ»՝ ի պատիվ ֆուտբոլային այն թիմի, որի անդամներն են տղաները:

Մասքն անձամբ է սուզանավը բերել Թաիլանդ և զննել այն քարանձավները, որտեղ արգելափակվել են անչափահասները:

Նախկին նահանգապետը մերժել է Մասքի առաջարկը՝ պարզաբանելով, որ սուզանավը, իր տեխնոլոգիական կատարելությամբ հանդերձ, պիտանի չէ այն պայմաններում, որոնցում կատարվում են փրկարարկան գործողությունները: Ի պատասխան՝ Մասքը հայտարարել է, որ նախկին պաշտոնյան բավարար իրազեկված չէ՝ նման գնահատականներ տալու համար:

Փոխանցում է Interfax-ը: