12.07.2018 09:30

ԶԼՄ. «Միլանի» սեփականատերը փոխվել է

ԶԼՄ. «Միլանի» սեփականատերը փոխվել է

«Միլան» ֆուտբոլային ակումբը պարտքերի պատճառով անցել է Elliot Management ֆոնդի տիրապետության տակ: Այս մասին հաղորդում են իտալական ԶԼՄ-ները: 

Նշվում է, որ չինացի գործարար Լի Յոնհոնգը չի կարողացել ժամանակին մարել կրեդիտային պարտավորությունները, որոնք վերցրել էր Elliot Management ֆոնդից 2017 թվականի ապրիլին՝ «Միլանը» գնելու համար, և հիմա ակումբի նկատմամբ վերահսկողությունն անցել է ամերիկյան ընկերությանը:

Նշվում է, որ ամերիկացիները մտադիր են ակումբում 50 միլիոն եվրոյի ներդրում կատարել, որպեսզի կայունացնեն «Միլանի» ֆինանսական վիճակը: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնների խախտման համար «Միլանը» հեռացվել էր եվրագավաթային մեկ խաղարկությունից: