«Յուվենթուս»-ը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը

ՊՍԺ-ն ցանկանում է գնել Ալեքս Սանդրոյի տրանսֆերը «Յուվենթուս»-ից։ Այս մասին հաղորդում է Football Italia-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ն 40 միլիոն եվրո է առաջարկել Սանդրոյի տրանսֆերի դիմաց, սակայն «Յուվենթուս»-ը մերժել է։
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Ալեքս Սանդրոն մասնակցել է 39 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ։