12.07.2018 13:47

Սթոլթենբերգ. Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

Սթոլթենբերգ. Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը կարծում է, որ ապագայում Վրաստանը կդառնա դաշինքի անդամ, դա հաստատվել է գագաթնաժողովում, և կազմակերպությունը  կշարունակի այդ գործընթացի նախապատրաստումը:

«Մենք լիովին պաշտպանում ենք Վրաստանի եվրատլանտյան ձգտումները, Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, մեր առաջնորդները երեկ դա հաստատեցին, մենք կշարունակենք աշխատել ձեզ հետ անդամության նախապատրաստման ուղղությամբ»,- հինգշաբթի ասել է Սթոլթենբերգը՝ հիշեցնելով, որ դաշնակիցները համատեղ հայտարարության մեջ նշել են Վրաստանի առաջընթացը բարեփոխումներ անցկացնելու հարցում:

Փոխանցում է ria.ru-ն: