12.07.2018 14:01

ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի հետ սեքս-սկանդալի մասնակից պոռնոդերասանուհուն

ԱՄՆ-ում ձերբակալել են Թրամփի հետ սեքս-սկանդալի մասնակից պոռնոդերասանուհուն

Պոռնոդերասանուհի Սթորմի Դենիելսը (իսկական անունը՝ Սթեֆանի Քլիֆորդ) ձերբակալվել է ԱՄՆ ստրիպտիզ-ակումբներից մեկում՝ այն բանի համար, որ այցելուին թույլ է տվել բեմում ելույթ ունենալիս դիպչել իրեն, հաղորդել է Դենիելսի փաստաբան Մաքլ Ավենաթին:

Նահանգի օրենսդրությունն արգելում է նրանց, ովքեր ընտանիքի անդամ չեն, դիպչել «պարուհու մերկ կամ կիսամերկ մարմնին»:

«Ենթադրաբար՝ նա ձերբակալվել է այն պատճառով, որ թույլ է տվել այցելուին ոչ սեռական բնույթով դիպչել իրեն բեմում ելույթ ունենալիս: Կատակու՞մ եք: Իրավապահ մարմիններին միջոցներ են հատկացվում նման գործողությունների համա՞ր: Պետք է ավելի բարձր առաջնահերթություններ լինեն»,- ասել է փաստաբանը և հավելել, թե ակնկալում է, որ Դենիելսին գրավի դիմաց ազատ կարձակեն:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ ժամանակին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանը հանդիսացող Մայքլ Քոենը 130 հազար դոլար է վճարել Քլիֆորդին՝ նախագահի հետ իր կապը չհրապարակելու վերաբերյալ պայմանավորվածության համաձայն:

Հետագայում Քոենը դատարան էր դիմել պոռնոդերասանուհու դեմ՝ նրան մեղադրելով  նախագահի հետ իր կապի մասին տեղեկատվությունը չհրապարակելու վերաբերյալ պայմանագրի 20 դրվագ խախտելու համար՝ որպես վնասի հատուցում նրանից պահանջելով 20 միլիոն դոլար:

Ավելի վաղ հաղորդվել է, որ դերասանուհու և Թրամփի միջև հարաբերություններ են սկսվել 2006 թ. Մելանյա Թրամփի հետ ամուսնությունից մեկ տարի անց:

Փոխանցում է ria.ru-ն: