12.07.2018 16:46

Նազարբաևը ցմահ կղեկավարի Ղազախստանի ԱԽ-ն

Նազարբաևը ցմահ կղեկավարի Ղազախստանի ԱԽ-ն

«Ղազախստանի Հանրապետության անվտանգության խորհրդի» մասին օրենքը, որն Անվտանգության խորհրդի կարգավիճակը փոխել է՝ այն խորհրդատվական մարմնից դարձնելով սահմանադրական, նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ստորագրել է հուլիսի 5-ին, և այսօր այն հրապարակվել է Ղազախստանի պաշտոնական լրատվամիջոցներում:

Օրենքում ամրագրված է այն դրույթը, թե Նազարբաևին, որպես Ղազախստանի առաջին նախագահի և ազգի առաջնորդի, ցմահ պատկանում էԱնվտանգության խորհուրդը ղեկավարելու իրավունքը:

Անվտանգության խորհրդի խնդիրներն են՝ պետական քաղաքականության հիմնական ուղղությունների սահմանումը ազգային անվտանգության, պաշտպանունակության ոլորտներում, ինչպես նաև այդ ուղղությունների կազմակերպումը և պետական մարմինների գործունեության համակարգումը:

Փոխանցում է Interfax-ը: