13.07.2018 11:37

Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Լեհաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Ինչպես տեղեկացնում է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Եժի Բժենչեկը:

47-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Ադամ Նավալկային, ով Մունդիալ-2018-ում ազգային հավաքականի անհաջող ելույթներից հետո հեռացել էր գլխավոր մարզչի պաշտոնից:

Նշենք, որ նախկինում Բժենչեկը գլխավորել է բացառապես լեհական ակումբներ: Նրա վերջին ակումբը եղել է «Վիսլա»-ն: