13.07.2018 12:38

Ուիմբլդոն.Սերենա Ուիլյամսը կխաղա եզրափակչում

Ուիմբլդոն.Սերենա Ուիլյամսը կխաղա եզրափակչում

Թենիսի «Grand Slam»-ի այս տարվա երրորդ մրցաշարում՝ «Ուիմբլդոնում» հայտնի դարձավ եզրափակչի երկրորդ մասնակիցը:

ԱՄՆ-ն ներկայացնող Սերենա Ուիլյամսը խնդիրներ չունեցավ գերմանուհի Յուլիա Գյորգեսի հետ խաղում:

Սերենան հաղթեց երկու սեթում՝ 6:2 ,6:4  հաշվով: Եզրափակչում նա կմրցի Անժելիկա Կերբերի հետ:

Հիշեցնենք, որ Սերենա Ուիլյամսը «Grand Slam»-ի մրցաշարերում հաղթել է յոթ անգամ: