13.07.2018 12:00

Ուիմբլդոն. Նադալը դժվարին պայքարում հաղթեց Դել Պոտրոյին

Ուիմբլդոն. Նադալը դժվարին պայքարում հաղթեց Դել Պոտրոյին

Թենիսի «Grand Slam»-ի այս տարվա երրորդ մրցաշարում` «Ուիմբլդոնում», պարզ դարձավ կիսաեզրափակչի հերթական մասնակիցը:

Իսպանացի Ռաֆաել Նադալը դժվարին պայքարում կարողացավ առավելության հասնել արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի նկատմամբ: Խաղը տևել է 4 ժամ 47 րոպե ու ավարտվել 7/5, 6/7 (7), 4/6, 6/4, 6/4 հաշվով:

32-ամյա թենիսիստը 3 էյս է կատարել, 5 անգամ սխալվել մատուցման ժամանակ ու չորս բրեյք փոինթ իրացրել:

Կիսաեզրափակչում Նադալի մրցակիցը կլինի սերբ Նովակ Ջոկովիչը: 2011 թվականից հետո նա առաջին անգամ է դուրս գալիս այս փուլ:

Ավելի վաղ պայքարը 1/4 եզրափակչից լքել էր Ռոջեր Ֆեդերերը: