13.07.2018 13:30

Մաթեուս. Ֆրանսիան ֆավորիտն է, Մբապեի արագությունը կարող է վճռել եզրափակիչի ելքը

Մաթեուս. Ֆրանսիան ֆավորիտն է, Մբապեի արագությունը կարող է վճռել եզրափակիչի ելքը

Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Լոթար Մաթեուսն աշխարհի առաջնության եզրափակիչում առավելություն է տալիս Ֆրանսիայի հավաքականին, որի մրցակիցը կլինի առաջին անգամ եզրափակիչ հասած Խորվաթիայի հավաքականը:

«Ֆրանսիայի հավաքականն անկախ ամեն ինչից եզրափակիչի ֆավորիտն է: Նրանք այս առաջնությունում ցուցադրում են ամենակազմակերպված ֆուտբոլը: Նրանք չունեն որեւէ դիրք միջին մակարդակի խաղացողով, բոլորը սուպերմակարդակի ֆուտբոլիստներ են: Հատկապես, առանձնանում է Կիլիան Մբապեն, որի արագությունը կարող է վճռել եզրափակիչ խաղի ելքը»,- Մաթեուսի խոսքը մեջբերում է izvestia.ru-ն:

Եզրափակիչ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:00-ին: