Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլ. Երևանի «Փյունիկ»-ը հաղթեց «Վարդար»-ին

Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլում Երևանի «Փյունիկ»-ը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց մակեդոնական «Վարդար»-ի հետ:
Առաջին խաղակեսում տանտերերը բավական ակտիվ էին, ինչն էլ տվեց իր ցանկալի արդյունքը: Հանդիպման 28-րդ րոպեին Մոհամեդ Կոնատեի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին և հայտնվեց մրցակցի դարպասում:
Երկրորդ խաղակեսում երկու թիմերը գրեթե հավասար խաղ էին ցուցադրում: Միայն խաղավերջում մակեդոնական ակումբի ֆուտբոլիստները սկսեցին ակտիվորեն գրոհել, սակայն ավելին անել չկարողացան:
Երևանի «Փյունիկ»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Վարդար»-ին և պատասխան խաղին կմեկնի լավ առավելությամբ: