13.07.2018 13:27

Թրամփ. Կարծում եմ՝ ես իրենց դուր եմ գալիս

Թրամփ. Կարծում եմ՝ ես իրենց դուր եմ գալիս

Այն, որ Դոնալդ Թրամփի այցը Միացյալ Թագավորություն ուղեկցվելու է բողոքի ցույցերով, հայտնի էր Սպիտակ տան ներկայիս ղեկավարի պաշտոնակալության հենց սկզբից: Այն ժամանակ օտարերկրյա առաջնորդներից առաջինը Թերեզա Մեյն էր, որ նրան հրավիրել էր այցելել Մեծ Բրիտանիա: Խոսքը պետական այցի մասին էր, բայց երբ պարզվել էր, որ այցի կարգավիճակը փոխելու հանրագրի տակ սորագրել է գրեթե երկու միլիոն մարդ, այցը դարձել էր աշխատանքային:

Ամերիկյան առաջնորդը նախօրեին նկարագրել է իր վերաբերմունքը Բրիտանիայի և բրիտանացիների հանդեպ:

«Կարծում եմ՝ ես նրանց դուր եմ գալիս: Մենք, հիմնականում, համաձայն ենք ներգաղթի խնդիրների հարցում: Պարզ է, որ հատկապես զանգվածային ներգաղթն է դարձել brexit-ի պատճառը: Ես տեղյակ չեմ ԵՄ-ի հետ բանակցությունների մանրամասներին: Արդեն ասել եմ, որ լինելու եմ, այսպես ասած, թեժ կետերում: ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, Բրիտանիա, հետո կհանդիպեմ Պուտինի հետ: Կարծում եմ՝ Պուտինի հետ հանդիպումն ամենահեշտը կլինի»:

Ուրբաթ օրը Բրիտանիայի մայրաքաղաքում ցույցեր են նախատեսվում «Զսպեք Թրամփին» կարգախոսով: Թրամփն ինքը այդ ժամանակ Լոնդոնում չի լինելու, այլ Վինձորի ամրոցում՝ բրիտանական միապետի մոտ ընդունելության:

Փոխանցում է euronews-ը: