13.07.2018 14:07

«Սասնա ծռերից» Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը ազատ կարձակվեն. Ա1+

«Սասնա ծռերից» Վարդան Գերավետյանը և Թորոս Թորոսյանը ազատ կարձակվեն. Ա1+

Ա1+-ի փոխանցմամբ, «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը 1 միլիոն դրամ գրավ մուծելուց հետո ազատ կարձակվի։ Նման որոշում ըստ կայքի կայացրել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը։

Դատավորը որոշել է նաև 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամ Թորոս Թորոսյանին։