13.07.2018 15:04

Facebook-ի ակաունտը կարելի է ժառանգել

Facebook-ի ակաունտը կարելի է ժառանգել

Գերմանիայում Facebook-ի ակաունտը հավասարեցվել է անձնական նամակներին և օրագրերին, ինչը, ըստ էության, կայքէջը դարձնում է մի ունեցվածք, որը հնարավոր է ժառանգել:

Դատարանը նման որոշում է կայացրել մի քանի տարի ձգվող դատական վեճի արդյունքում: Մետրոյի գնացքի անիվների տակ մահացած աղջկա ծնողները սոցիալական ցանցի ղեկավարությունից պահանջել են թույլ տալ ծանոթանալ իրենց դստեր ակաունտին, որպեսզի պարզեն, թե արդյո՞ք նրա մահն ինքնասպանություն է եղել: «Facebook»-ի իրավաբանները պնդում էին, որ հանգուցյալ օգտատերերի էջերում եղած անձնական ինֆորմացիան պաշտպանված է էլեկտրոնային գրագրության գաղտնիությամբ ճիշտ այնպես, ինչպես ողջերինը:

Սակայն, ի վերջո, Գերագույն դատարանը բռնել է հայցվորների կողմը և ամերիկյան ընկերությանը պարտավորեցրել ծնողներին թույլ տալ ծանոթանալ դստեր ակաունտին:

Այժմ Facebook-ի կանոններով՝ մահացած մարդու ակաունտը կարող է ստանալ միայն նրա կենդանության օրոք նշանակված՝ ակաունտի «պահապանը», ընդ որում՝ նրա գործելու հնարավորությունները չափազանց սահմանափակ են:

Փոխանցում է euronews-ը: