13.07.2018 15:38

Կառլես Պուչդեմոնին կհանձնեն Իսպանիային

Կառլես Պուչդեմոնին կհանձնեն Իսպանիային

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավարին կհանձնեն Իսպանիային: Արտահանձնման մասին որոշումը հինգշաբթի կայացրել է Շլեզվիգ-Գոլշթեյն երկրամասի դաշնային դատարանը: Դրա համար հիմք է հանդիսացել Կառլես Պուչդեմոնին ներկայացված՝ բյուջետային միջոցները մսխելու մեղադրանքը:

Իհարկե, կոլեգիան անհամոզիչ է համարել իսպանական կողմի տրամադրած նյութերը, որոնք, նրա կարծիքով, ապացուցում են Կատալոնիայի նախկին ղեկավարի մեղքը ապստամբություն հրահրելու հարցում: Այդպիսով, հայրենիքում այդ հոդվածով Պուչդեմոնին չեն դատի:

Կառլես Պուչդեմոնը Իսպանիայից փախել է Բելգիա այն բանից հետո, երբ հոկտեմբերի 1-ին ինքնավար մարզում անցկացվեց հանրաքվե՝ թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ: Հանրաքվեի արդյունքների հիման վրա կատալոնյան խորհրդարանը անկախության հռչակագիր ընդունեց, որի դեմ հանդես եկավ Մադրիդը:

Իսպանիայի գերագույն դատարանը Պուչդեմոնի ձերբակալության եվրոպական օրդեր է տվել և քաղաքական գործչին ու նրա մի քանի համախոհներին զրկել է պատգամավորական մանդատից:

Մարտի վերջին Պուչդեմոնը ձերբակալվեց Գերմանիայում, սակայն շուտով ազատ արձակվեց՝ 75 հազար եվրո գրավի դիմաց:

Փոխանցում է euronews-ը: