14.07.2018 09:32

Ինֆանտինո. «VAR-ն արդարացրեց իրեն»

Ինֆանտինո. «VAR-ն արդարացրեց իրեն»

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն խոսել է Աշխարհի առաջնությունում առաջին անգամ տեսակրկնությունների համակարգն (VAR) օգտագործելու արդյունքների մասին:

«Արդյունքները միանշանակ դրական են: VAR-ն արդարացրեց իրեն:

Մունդիալում տեսակրկնության 440 դեպք է դիտվել, 19 անգամ դա անձամբ գլխավոր մրցավարի կողմից է եղել, որոնցից 16-ում սխալ որոշումը ճիշտով է փոխվել:

Այսուհետ շատ դժվար կլինի Աշխարհի առաջնությունն առանց VAR-ի պատկերացնել: Մենք ձգտում էինք դրան և հասանք մեր նպատակին»,- իտալացու խոսքն են մեջբերում ռուսական լրատվամիջոցները: