14.07.2018 10:00

ԱԱ-2022-ի անցկացման ժամանակահատվածը փոխվել է

ԱԱ-2022-ի անցկացման ժամանակահատվածը փոխվել է

ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն հայտարարել է, որ 2022 թվական Աշխարհի առաջնությունը կայանալու է աշնանն ու ձմռանը:

«Որոշել ենք ԱԱ-2022-ն անցնակցնել նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 18-ը: Բոլոր լիգաներն արդեն տեղեկացվել են այդ մասին: Նրանք պետք է խաղացանկը հարմարեցնեն Մունդիալին:

Կարծում եմ` դա ճիշտ որոշում է, որովհետև Քաթարում հուլիսին ոչ ոք չի ցանկանա լինել: Իսկ աշնանն ու ձմռանն այնտեղ կարելի է խաղալ: Ֆուտբոլիստները լավ մարզավիճակում կլինեն, որովհետև դա մրցաշրջանի սկիզբն է»,- իտալացու խոսքն է մեբերում РИА Новости-ն: