14.07.2018 10:30

El Chiringuito. ԱԱ-2018-ի ժամանակ Մեսսին երկու ֆուտբոլիստի արգելել էր խաղադաշտ դուրս բերել

El Chiringuito. ԱԱ-2018-ի ժամանակ Մեսսին երկու ֆուտբոլիստի արգելել էր խաղադաշտ դուրս բերել

Իսպանական El Chiringuito հեռուստահաղորդման ժամանակ լրագրողները տեղեկություն են հայտնել ԱԱ-2018-ում Արգենտինայի հավաքականի ներքին կոնֆլիկտի մասին:

Աղբյուրը պնդում է, որ «ալբիսելեստեի» առաջատար Լիոնել Մեսսին արգելել է Ֆեդերիկո Ֆասիոյին ու Ջովանի Լո Չելսոյին խաղադաշտ դուրս բերել:

Արդյունքում, «Ռոմայի» պաշտպանը մրցաշարում միայն մեկ խաղակեսի է մասնակցել, իսկ ՊՍԺ-ի կիսապաշտպանը բոլոր հանդիպումներում մնացել է պահեստայինների թվում: