14.07.2018 11:33

Ուիլ Սմիթ. Նեյմարը սուպերդերասան է

Ուիլ Սմիթ. Նեյմարը սուպերդերասան է

Հայտնի դերասան Ուիլ Սմիթը խոսել է Բրազիլիայի հավաքականի ու ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի մասին: 

«Երկար ժամանակ եղել եմ Բրազիլիայում և Նեյմարի հետ այդքան էլ վատ հարաբերություններ չունեմ: Շատ անգամներ եմ փորձել հանդիպել նրա հետ, բայց չի ստացվել: Նեյմարը սուպերդերասան է»,- Սմիթի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Ուիլ Սմիթը եղել է Աշխարհի 2018 թվականի առաջնության հիմնի կատարողներից մեկը: