14.07.2018 20:00

Մունդիալ-2018. Բելգիան հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ ու գրավեց 3-րդ տեղը (տեսանյութ)

Մունդիալ-2018. Բելգիան հաղթանակ տոնեց Անգլիայի նկատմամբ ու գրավեց 3-րդ տեղը (տեսանյութ)

Մունդիալ-2018-ի երրորդ տեղի համար պայքարում «Սանկտ Պետերբուրգ» մարզադաշտում՝ Բելգիայի հավաքական 2:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց Անգլիայի ընտրանու նկատմամբ:

Խաղի հաշիվը 4-րդ րոպեին բացել է պաշտպան Թոմաս Մենյեն: Խաղավարտից 8 րոպե առաջ բելգիացիների հարձակվող Էդեն Ազարը երկրորդ գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը և ձևակերպեց խաղի վերջնական հաշիվը:

Այսպիսով, Ռոբերտո Մարտինեսի գլխավորած Բելգիայի ընտրանին դարձավ Աշխարհի 2018 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր:

Բելգիա - Անգլիա՝ 2:0
1:0՝ Մենյե (4'), 2:0՝ Ազար (82')

ԲԵԼԳԻԱ-ԱՆԳԼԻԱ

2-0 (1-0)

 

 

1-0՝ Թոմաս Մենյե 4՛, 2-0՝ Էդեն Ազար 82՛

 

ԲԵԼԳԻԱ. 1.Տիբո Կուրտուա, 2.Տոբի Ալդերվեյրելդ, 4.Վենսան Կոմպանի, 5.Յան Ֆերտոնգեն, 15.Թոմաս Մենյե, 6.Աքսել Վիտսել, 7.Կեւին դե Բրյուին, 17.Յուրի Տյելեման (19.Մուսա Դեմբելե, 79), 22.Նասեր Շադլի (3.Թոմաս Ֆերմալեն, 39), 9.Ռոմելու Լուկակու (14.Դրիս Մերտենս, 60), 10.Էդեն Ազար

ԱՆԳԼԻԱ. 1.Ջորդան Պիկֆորդ, 3.Դանի Ռոուզ (7.Ջեսի Լինգարդ, 46), 5.Ջոն Ստոնզ, 6.Հարի Մագուայր, 12.Կիրան Տրիպիեր, 16.Ֆիլ Ջոնս, 17.Ֆաբիան Դելֆ, 4.Էրիկ Դիեր, 21.Ռուբեն Լոֆտուս-Չիկ (20.Դելե Ալի, 84), 9.Հարի Քեյն, 10.Ռահիմ Ստերլինգ (19.Մարկուս Ռաշֆորդ, 46)

 

Զգուշացում՝ Աքսել Վիտսել 90՛ (Բ), Ջոն Ստոնզ 52՛ (Ա), Հարի Մագուայր 78՛ (Ա) ; Մրցավար՝ Ալիռեզա Ֆագանի (Իրան)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

43

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

57

12 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

15 (5)

10

ՏՈՒԳԱՆՔ

5

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0