15.07.2018 09:30

«Սպորտինգը» ՖԻՖԱ-ի միջոցով 57 միլիոն եվրոյի փոխատուցում է պահանջում

«Սպորտինգը» ՖԻՖԱ-ի միջոցով 57 միլիոն եվրոյի փոխատուցում է պահանջում

Լիսաբոնի «Սպորտինգը» ՖԻՖԱ-ին բողոք է ներկայացրել իր նախկին դարպասապահ Ռուի Պատրիսիուի և անգլիական «Վուլվերհեմփթոնի» նկատմամբ, գրում է BBC-ին:

Պորտուգալացիները կարծում են, որ Պատրիսիուն խախտել է պայմանագրի կետերը և առանց նրանց թույլտվության միացել «գայլերին»: «Առույծներն» այդ տրանսֆերի պատճառով 57 միլիոն եվրոյի փոխատուցում են պահանջում:

Աղբյուրը պարզաբանման համար դիմել է «Վուլվերհեմփթոնին», սակայն նրանք հրաժարվել են մեկնաբություններից: