15.07.2018 10:30

Մադրիդի «Ռեալը» մերժել է Կառլո Անչելոտիին

Մադրիդի «Ռեալը» մերժել է Կառլո Անչելոտիին

Իտալական «Նապոլին» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմայի ծառայություններով, հայտնում է Defensa Central-ը:

Աղբուրի հաղորդման համաձայն` նեապոլցիների նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անձամբ կապ է հաստատել մադրիդյան ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի ֆրանսիացի ֆուտբոլիստի հնարավոր տրանսֆերը, սակայն ստացել է մերժում:

Իսպանիայի անցած առաջնությունում Բենզեման անցկացրել է 35 հանդիպում, խփել է 5 գոլ և կատարել է 10 գոլային փոխանցում:

Հիշեցնենք, որ Բենզեման Մադրիդ է տեղափոխվել 2009 թվականին, իսկ Անչելոտիի գլխավորությամբ խաղացել է 2013-2015 թվականներին: