16.07.2018 09:00

Սամպաոլին հեռանում է Արգենտինայի հավաքականից

Սամպաոլին հեռանում է Արգենտինայի հավաքականից

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին լքում է իր պաշտոնը:

TyC Sports-ը հաղորդում է, որ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի ու մարզչի միջև երեկ կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել համաձայնագիրը խզելու շուրջ:

59-ամյա մասնագետը որպես փոխհատուցում ստանալու է 2 միլիոն դոլար: Նրա պայմանագրով նախատեսված փոխհատուցումը 20 միլիոն եվրո էր, սակայն մարզիչը զիջումների է գնացել:

Հիշեցնենք, Սամպաոլին «ալբիսելեստեին» գլխավորել է անցած տարվա ամռանը: Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: