16.07.2018 11:00

Մանջուկիչը հակառեկորդի հեղինակ է դարձել

Մանջուկիչը հակառեկորդի հեղինակ է դարձել

Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչը Մունդիալ-2018-ի Ֆրանսիայի դեմ եզրափակիչ խաղում հակառեկորդի հեղինակ է դարձել:

32-ամյա ֆուտբոլիստը հանդիպման առաջին խաղակեսում ինքնագոլի հեղինակ դարձավ: Սա մունդիալների պատմության մեջ առաջին անգամն է, որ ֆուտբոլիստը եզրափակչում ինքնագոլի հեղինակ է դառնում:

Նշենք, որ ընթացիկ առաջնությունում Մանջուկիչը Խորվաթիայի հավաքականի կազմում մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: