16.07.2018 12:41

Ռոնալդո. «Ավելին էինք սպասում Նեյմարից»

Ռոնալդո. «Ավելին էինք սպասում Նեյմարից»

Աշխարհի առաջնությունում Բրազիլիայի ձախողումից հետո, լեգենդար Ռոնալդոն գնահատել է Նեյմարի մրցելույթները:

«Մենք ավելին էինք սպասում Նեյմարից, քանի որ նա հավաքականի գլխավոր աստղն է: Ես չգիտեմ ինչ էր պատահել, արդյոք դա վիրահատության հետևանքներն էր թե այլ խնդիր էր, բայց նա շատ սահմանափակ էր գործում», – ասել է Ռոնալդոն:

Այնուամենայնիվ Ռոնալդոն նշեց, որ վնասվածքը շատ խանգարեց Նեյմարին: «Երեք ամիս բացակայելուց հետո շատ դժվար է լավ խաղալ Աշխարհի առաջնությունում: Խաղալ այնպես, կարծես թե ոչինչ չի եղել, անհնարին է»:

«Նա պետք է դասեր քաղի այս առաջնությունից: Նա դեռ երիտասարդ է, տաղանդավոր և իր ուսերին մեծ պատասխանատվություն է դրված»:

Նեյմարի շարունակական «սուզումների» վերաբերյալ Ռոնալդոն ավելի ներողամիտ է գտնվել: «Ես խոսել եմ նրա հետ այդ մասին: Հինգ տարի առաջ ես հարցրել եմ իրեն, թե ինչի է նա այդպես խաղում և նա ասած, որ անում է այդպես, որպեսզի խախտում կատարող ֆուտբոլիստը ավելի շատ վնաս իրեն չհասցնի: Նա պետք է կարողանա կառավարել զգացմունքներն ու կրքերը»: