16.07.2018 13:02

Daily Mail. «Ոսկե Գնդակը» պետք է ունենա նոր հաղթող

Daily Mail. «Ոսկե Գնդակը» պետք է ունենա նոր հաղթող

Լուկա Մոդրիչը պետք է արժանանա «Ոսկե գնդակ» մրցանակին անկախ Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղի արդյունքից:

2018 թվականին Մոդրիչն երրորդ անգամ անընդմեջ դարձավ Չեմպիոնների Լիգայի հաղթող և առաջնորդեց Խորվաթիային մինչև Աշխարհի առաջնության եզրափակիչ և առաջին անգամ 2008 թվականից «Ոսկե գնդակը» պետք է հասնի մի ֆուտբոլիստի, որի անունը Լիոնել Մեսսի կամ Կրիշտիանու Ռոնալդու չէ:

Մեսսին նախորդ մրցաշրջանում տպավորիչ խաղ է ցույց տվել միայն Լա Լիգայում, այնպես որ նա հավակնորդ չէ: Ռոնալդուն հեռացել է Մադրիդից և իսպանական մեդիան աջակցելու է Մոդրիչին:

Մոդրիչը կարող է նաև անակնկալ աջակցություն ստանալ «Բարսելոնայից», քանի որ 2013 թվականին կատալոնացիները կարող էին գնել խորվաթին:

Եթե Խորվաթիային հաջողվի դառնալ Աշխարհի չեմպիոն, ապա նա կմիանա ութ ֆուտբոլիստից կազմված խմբին, որոնք նույն տարում հաղթել են Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում և Աշխարհի առաջնությունում:

1974 թվականին Զեպ Մայերը, Պաուլ Բրայտները, Հանս-Գեորգ Շվարցենբեկը, Ֆրանց Բեկենբաուերը, Գերդ Մյուլերը և Ուլի Հյոնեսը դարձան Աշխարհի չեմպիոն և հաղթեցին Չեմպիոնների Գավաթի խաղարկությունում: Նմանատիպ արդյունք գրանցել են Կրիստիան Կարամբյոն՝ «Ռեալի» ու Ֆրանսիայի հավաքականի հետ 1998 թվականին և Ռոբերտո Կարլոսը՝ կրկին «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հետ 2002 թվականին:

Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի դեպքում դուբլ կարող է ձևակերպել նաև Ռաֆայել Վարանը, բայց Մոդրիչի արդյունքն ավելի տպավորիչ է լինելու, քանի որ Խորվաթիան ունի մոտ 800 պրոֆեսոինալ ֆուտբոլիստ և չորս միլիոն բնակչություն:

Եթե Մոդրիչը ճանաչվի լավագույնն ապա հենց ինքը՝ Ռոնալդուն, դեմ չի լինի այդ ընտրությանը: Շատ քչերն են «Ռեալի»հանդերձարանում այդքան հարգված, ինչքան որ 32-ամյա խորվաթը:

«Կարծում եմ` իմ մանկությունը Խորվաթիայում ինձ ցույց տվեց, որ ոչինչ հեշտ չի տրվելու», ասել է Մոդրիչը հունիսին El Pais թերթին:

Նա երբեք չի խոսում Բալկանյան թերակղզում ծավալված պատերազմական գործողությունների մասին, բայց Մոդրիչի պապը զոհվել է այդ ժամանակ, իսկ ընտանիքը տեղափոխվել է Զադար, որտեղ ապրել է հանրակացարաններում մինչև որ չեն գտել հիմնական ապրելու տեղ:

Մոդրիչի առաջին թիմի՝ «Զադարի» նախագահ Յոսիպ Բայլոն, հիշում է երեխային, որը գնդակով հարվածում էր կայանատեղիի պատին: «Նա լղար և ցածրահասակ էր իր տարիքի համար, բայց ինչ որ յուրահատկություն ուներ»:

Մոդրիչը մրցաշարից առաջ ասել էր, որ կարող է առաջնորդել Խորվաթիային մինչև վերջ: Այն հարցին, թե ով է Ձեր կուռքը, Մոդրիչը պատասխանել էր. «Բոբանը` Խորվաթիայի առաջին ավագը: Նա կրում էր ավագի թևկապն այն ժամանակ, երբ երկիրը նոր էր ձեռք բերել անկախությունը»:

Այժն Մոդրիչն է կրում այդ պատասխանատվությունը և փայլուն է կատարում իր դերը:

Սակայն նա դուրս էր գալիս խաղադաշտ այն համոզմունքով, որ արդեն հասել է ամենին, ինչին չի հասել և ոչ մի ֆուտբոլիստ 2018 թվականին: Եվ դա վերաբերում է նաև այն երկուսին, որոնք վերջին տասնամյակում «սեփականաշնորհել» են «Ոսկե Գնդակը»: