16.07.2018 13:50

Թերեզա Մեյ. Թրամփն ինձ առաջարկել է դատի տալ Եվրամիությանը

Թերեզա Մեյ. Թրամփն ինձ առաջարկել է դատի տալ Եվրամիությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թերեզա Մեյին ասել է, որ ավելի լավ է՝ նա դատարան դիմի ընդդեմ Եվրամիությայն, այլ ոչ թե բանակցություններ վարի, BBC-ին հաղորդել է Բրիտանիայի վարչապետն ինքը:

Մեկ օր առաջ Թրամփը համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Թերեզա Մեյին խորհուրդ է տվել, սակայն Մեյն այն չափազանց կտրուկ է համարել:

BBC-ի ն տված հարցազրույցի ժամանակ  հաղորդավարը վարչապետին հարցրել է, թե ինչ խորհուրդ է տվել Թրամփը, և Մեյը պատասխանել է. «Նա ասաց, թե արժի, որ ես դատի տամ ԵՄ-ին, այլ ոչ թե բանկացեմ»:

Բրիտանական կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս հանդես է եկել «մեղմ brexit» անցկացնելու իր ծրագրի պաշտպանությամբ և քննադատներին կոչ է արել աջակցել իրեն:

Մեյի ռազմավարությունը նախատեսում է սերտ կապեր ԵՄ-ի հետ՝ կապված ապրանքների առևտրի, այլ ոչ թե սպասարկման հետ:

Անցյալ շաբաթ Եվրամիությունից դուրս գալու հարցերով նախարար Դևիդ Դևիսը և բրիտանական ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը հրաժարական տվեցին՝ Մեյի ծրագրին անհամաձայնության պատճառով: Նրանք հայտարարել են, որ կառավարությունը պատրաստվում է անցկացնել ոչ այն brexit-ը, որի օգտին քաղաքացիները քվեարկել են 2016 թ. հանրաքվեի ժամանակ:

Փոխանցում է BBC-ն: