16.07.2018 14:16

Էրդողան. Թուրքիայում ապստամբության դեմ հաղթանակը տոնում են նաև Մոսկվայում

Էրդողան. Թուրքիայում ապստամբության դեմ հաղթանակը տոնում են նաև Մոսկվայում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2016 թ. հուլիսի 15-16-ի պետական հեղաշրջման փորձի ձախողումը թուրք ժողովրդի և աշխարհում բոլոր ճնշվածների հաղթանակն է, և դա նշում են նաև Մոսկվայում:

Ավելի վաղ Էրդողանը շնորհակալություն է հայտնել իր ռուսաստանցի գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում հեղաշրջման փորձի ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Նա նշել է, որ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի  կազմակերպության (FETO) դեմ պայքարը, որին Անկարան մեղադորւմ է ապստամբությանն առնչության մեջ, կաշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նրա վերջին անդամը «չի վճարել իր արարքների համար»:

Խռովարարների դեմ հաղթանակի երկրորդ տարեդարձի միջոցառումներն ամբողջ Թուրքիայի տարածքում տեղի են ունեցել կիրակի օրը: Ավելի վաղ հուլիսի 15-ը Թուրքիան հայտարարել է ազգային տոն՝ դեմոկրատիայի և ազգային միասնության օր:

Փոխանցում է ria.ru-ն: