17.07.2018 12:37

ԱՄՆ-ում ձերբակալվել է լրտեսության մեջ մեղադրվող ռուսաստանցի մի կին

ԱՄՆ-ում ձերբակալվել է լրտեսության մեջ մեղադրվող ռուսաստանցի մի կին

Վաշինգտոնում ձերբակալվել է 29-ամյա ռուսաստանցի Մարիա Բուտինան: ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդման համաձայն՝ նրան կասկածում են Ռուսաստանի իշխանությունների համար աշխատելու մեջ:

Բուտինան ինքը իր փաստաբանի միջոցով հայտարարել է, որ վերջերս է ամերիկյան համալսարաններից մեկում ստացել մագիստրոսի աստիճան և ոչ մեկի գործակալն էլ չէ:

Մինչդեռ ԱՄՆ արդարադատության նախարարությունը պնդում է, որ Բուտինան առնվազն 2015 թվականից մինչև 2017-ի փետրվարը աշխատել է Ռուսաստանի կառավարության բարձրաստիճան մի պաշտոնյայի համար, որը հետագայում դարձել է Ռուսաստանի կենտրոնական բանկի ղեկավարներից մեկը: Պաշտոնյայի անունը չի տրվում, միայն նշվում է, որ 2018 թ. ապրիլին նա հայտնվել է ամերիկյան պատժացուցակում:

Ռուսաստանում Մարիա Բուտինան եղել է սենատոր Ալեքսանդր Տրոշինի օգնականը, ինչպես նաև «Զենքի իրավունք» հասարակական կազմակերպության վարչության անդամ:

Ամերիկյան հետաքննության վարկածով՝ ԱՄՆ-ում Բուտինան աշխատել է որպես Ռուսաստանի ազդեցության գործակալ: Մասնավորապես, Ռուսաստանի շահերն առաջ մղելու նպատակով ՝ նա հարաբերություններ է կառուցել ԱՄՆ այն  քաղաքացիների  և կազմակերպությունների հետ, որոնք ազդեցություն ունեն ամերիկյան քաղաքականության վրա:

Փոխանցում է BBC-ն: