18.07.2018 09:00

Հայտնի է Բարսելոնայի մրցակիցը Գամպերի գավաթի խաղում

Հայտնի է Բարսելոնայի մրցակիցը Գամպերի գավաթի խաղում

Այս տարի  Գամպերի անվան գավաթի խաղում «Բարսելոնա»-ի մրցակիցն է լինելու «Բոկա Խունիորս»-ը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին: 

Հիշեցնենք, որ անցած տարի Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնա»-ն խոշոր՝ 5:0 հաշվով հաղթել է բրազիլական «Շապեկոենսե»-ին: