18.07.2018 10:03

Վենգերը ասել է, թե որն է եղել իր մեծագույն սխալը

Վենգերը ասել է, թե որն է եղել իր մեծագույն սխալը

Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը նշել է, որ չափից երկար է աշխատել «կանոնիրներ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Հնարավոր է, որ իմ մեծագույն սխալն այն էր, որ ես 22 տարի անցկացրեցի «Արսենալ»-ում: Ես այն մարդկանցից եմ, ովքեր մշտապես փոփոխությունների կարիք ունեն և չեն կարող երկար ժամանակ մի թիմում աշխատել: Բայց ստացվեց այնպես, որ ես 22 տարի մնացի նույն տեղում:

Ես մեղավոր եմ այն մարդկանց առաջ, ովքեր տուժել են իմ պատճառով: Հատկապես զղջում եմ այն բանի համար, որ այդպես էլ չկարողացա որոշ ֆուտբոլիստների պոտենցիալը բացահայտել»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Football London-ը:

Նշենք, որ 72-ամյա մասնագետը «Արսենալ»-ը գլխավորել է 1996-2018 թվականներին: Այդ ընթացքում թիմը 3 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն: