18.07.2018 10:30

ԶԼՄ. Զիդանը պաշտոն կստանա «Յուվենտուսում»

ԶԼՄ. Զիդանը պաշտոն կստանա «Յուվենտուսում»

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մոտ ժամանակներս կհայտնվի թուրինյան ակումբում:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՝ վկայակոչելով Digital Freedom-ին, որն էլ իր հերթին հղում է արել Անդրեա Անյելլիին մոտ կանգնած աղբյուրին, ֆրանսիացի մասնագետին առաջարկվել է զբաղեցնել ակումբի սպորտային գծով խորհրդականի պաշտոնը: Ենթադրվում է, որ Զիդանը  «Յուվենտուսին» կմիանա այս տարվա հոկտեմբերին:

Հիշեցնենք, որ Զիդանը 1996-2001թթ-ին հանդես է եկել  «Յուվենտուսում», նրա կազմում դարձել Իտալիայի կրկնակի չեմպիոն և մեկ անգամ նվաճել երկրի սուպերգավաթը: