18.07.2018 11:30

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Խորվաթիայի հավաքականի 2 խաղացողների

«Մանչեսթեր Յունայթեդը» կփորձի ձեռք բերել Խորվաթիայի հավաքականի 2 խաղացողների

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի խաղացողներ, Միլանի «Ինտերի» 29-ամյա կիսապաշտպան Իվան Պերիշիչի եւ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» 24-ամյա եզրային պաշտպան Անտե Ռեբիչի ծառայություններով, հաղորդում է Daily Mail-ը։

Երկու խաղացողների տրանսֆերների համար պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատրաստ է վճարել ընդհանուր 92 միլիոն ֆունտ ստերլինգ։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը 2։4 հաշվով պարտվել է Ֆրանսիային։