18.07.2018 11:28

Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից

Միքայել Արզումանյանն ազատվել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր է ստորագրել, որտեղ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Միքայել Արզումանյանին ազատել է գլխավոր ռազմական տեսչի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։