18.07.2018 11:58

Թրամփը ետ է կանգնել Պուտինին հավատալու վերաբերյալ իր ասածից

Թրամփը ետ է կանգնել Պուտինին հավատալու վերաբերյալ իր ասածից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ընդունում է ամերիկյան հատուկ ծառայությունների այն եզրակացությունը, թե Ռուսաստանը միջամտել է 2016 թ. նախագահական ընտրություններին:

Մինչդեռ երկուշաբթի, Հելսինկիում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, մամուլի ասուլիսում նրան հարց էին տվել՝ հավատում  է սեփական հատուկ ծառայությունների՞ն, թե՞  Ռուսաստանի նախագահին՝  ընտրություններին ռուսաստանյան միջամտության հարցում:

«Նախագահ Պուտինն ասում է, որ դա Ռուսաստանը չի եղել: Ես չեմ պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է նա լիներ»,- պատասխանել է նախագահը լրագրողի հարցին:

Երեքշաբթի՝ մեկ օր անց, Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է, թե ճիշտ չի արտահայտել միտքը, և իրականում նկատի է ունեցել, թե ոչ մի պատճառ չկա ենթադրելու, որ Մոսկվան չի միջամտել:

Փոխանցում է BBC-ն: