18.07.2018 12:17

Պուտինին վստահելու խոսքի համար Թրամփի դեմ են դուրս եկել նույնիսկ նրա կուսակիցները

Պուտինին վստահելու խոսքի համար Թրամփի դեմ են դուրս եկել նույնիսկ նրա կուսակիցները

Դոնալդ Թրամփին մշտապես ինչ-որ բանի համար քննադատում են: Բայց քննադատության այնպիսի ալիք, ինչպիսին բարձրացել է Հելսինկիում ասուլիսի ց հետո, երբևէ չի եղել:

Նույնիսկ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյուտ Գինգրիչը, որը, թվում էր, նրա մասին մի վատ բան չի ասի, տխուր նշել է, որ Ֆինլանդիայի մայրաքաղաքում նրա սկանդալային հայտարարությունները Թրամփի կառավարման ամենախոշոր սխալն են:

Մշտական քննադատների մասին խոսելն ավելորդ է նույնիսկ: «Թանկագին Դոնալդ Թրամփ,- գրել է Քլինթոնների նախկին օգնական Դոննա Բրազիլը,- դադարեք ձեզ պահել որպես պուտինյան խամաճիկ: Ձեր գործն արեք: Պաշտպանեք մեր ընտրությունները»:

New York ամսագրի մեկնաբան Ջոնաթան Չեյթն իր հոդվածը վերնագրել է՝ «Ռուսաստանի հետ գագաթնաժողովում Թրամփը բոլորի աչքի առաջ ծախեց իր երկիրը»:

Վերջերս Չեյթը մի ծավալուն հոդված էր հրապարակել, որում ուղղակի չի հայտարարում, թե ԱՄՆ նախագահը ռուսաստանյան գործակալ է, սակայն թափանցիկ ակնարկում է, որ նա այդ գործի վրա է դեռևս 1987 թվականից:

Washington Post-ում Յուջին Ռոբինսոնի հոդվածը վերնագրված է՝ «Թրամփը Պուտինի ֆանատն է: Մենք երբևէ կիմանանք՝ ինչու»: «Նախագահ Թրամփը չտեսնված հաջողությամբ հասնում է մի ակնհայտ, թեպետ և չհայտարարված նպատակի՝ Ռուսաստանը կրկին դարձնել հզոր»,- առաջին իսկ նախադասությամբ պնդում է հեղինակը:

Wall Street Journal-ը ծաղրում է Թրամփի այն հայտարարությունը, թե ինքը վստահում է իր հետախույզներին, սակայն Պուտինը «այսօր չափազանց ուժեղ ու թափով հերքել է Ռուսաստանի միջամտությունն ամերիկյան ընտրություններին», դրա համար էլ ինքը չգիտի՝ ում հավատա, բայց հակված է հավատալու Պուտինին: «Ստախոսների հերքումները, սովորաբար, ուժեղ ու հզոր են հնչում»,- նշում է թերթը:

Փոխանցում է BBC-ն: