18.07.2018 15:50

Մասքը ներողություն է խնդրել բրիտանացի ջրասուզորդից

Մասքը ներողություն է խնդրել բրիտանացի ջրասուզորդից

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասքը, որը ղեկավարում է SpaceX  ևTesla  բարձրտեխնոլոգիական ընկերությունները, ներողություն է խնդրել բրիտանացի ջրասուզորդ և Թաիլանդում փրկարարական աշխատանքների մասնակից Վերն Ունսուորթից՝ նրան «մանկապիղծ» անվանելու համար:

«Իմ դեմ ուղղված նրա գործողությունները չեն արդարացնում իմ գործողությունները նրա դեմ, և ես դրա համար ներողություն եմ խնդրում Ունսուորթից և այն ընկերություններից, որոնց ես ներկայացնում եմ ՝ որպես ղեկավար: Դա միայն ու միայն իմ մեղքն է»,- Twitter-ում գրել է Մասքը:

Նա նաև նշել է, որ նա այդ արտահայտությունն արել է զայրույթի պահին՝ այն բանից հետո, երբ Ունսուորթը «մի քանի սխալ դիտողություններ է արել» ու ոչ պատշաճ արտահայտություններ է թույլ տվել իր մինի-սուզանավի վերաբերյալ, ինչի կառուցումը ընդամենը «բարի կամքի» արտահայտություն է եղել:

Ավելի վաղ Tesla-ի ներդրողները բաց նամակով Մասքին կոչ են արել ներողություն խնդրել Ունսուորթից՝ նրան «մանկապիղծ» անվանելու համար:

Փոխանցում է ria.ru-ն: