19.07.2018 09:30

Գատտուզոյի ապագան «Միլանում» վտանգված է

Գատտուզոյի ապագան «Միլանում» վտանգված է

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, «Միլան» ֆուտբոլային ակումբը պարտքերի պատճառով անցել է Elliot Management ֆոնդի տիրապետության տակ:Նոր սեփականատեր  մտադիր է լուրջ կադրային փոփոխություններ կատարել ակումբում, այդ թվում և մարզչական կազմում: 

Sport Mediaset-ի հաղորդմամբ ֆոնդի ղեկավարությունը ակումբի գլխավոր մարզչի դերում  Ջենարո Գատուզոյի  փոխարեն ցանկանում է տեսնել  Անտոնիո Կոնտեին, ով նախկինում գլխավորել է «Յուվենտուսը» և «Չելսին»: Կոնտեի նշանակման պարագայում կմեծանա «Չելսիի» հարձակվող Ալվարո Մորատայի՝ «Միլան» տեղափոխվելու հավանականությունը: 

Գատուզոյի հետ ակումբը կարող են լքել տնօրեններ Մասսիմիլիանո Միրաբելլին և Մարկո Ֆասոնեն: