19.07.2018 10:35

AS. Տիբո Կուրտուան տուն է փնտրում Մադրիդում

AS. Տիբո Կուրտուան տուն է փնտրում Մադրիդում

«Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը: Այս մասին հաղորդում է AS-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացին համաձայնել է տեղափոխվել «արքայական ակումբ» և արդեն տուն է փնտրում Մադրիդում:

Սպասվում է, որ «Ռեալ»-ը ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց լոնդոնյան կողմին կվճարի 35-45 մլն եվրո:

Հիշեցնենք, որ 2011-ից 2014 թվականներն Կուրտուան պաշտպանել է Մադրիդի «Ատլետիկո»-ի գույները: