19.07.2018 11:38

Ռոնալդուն չի մասնակցի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղին

Ռոնալդուն չի մասնակցի Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղին

«Յուվենթուս»-ի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի օգոստոսի 5-ին կայանալիք Մադրիդի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը: Այս մասին հաղորդում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ «ծեր սինյորա»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլանո Ալեգրին որոշել է պորտուգալացուն չհայտավորել ԱՄՆ-ում կայանալիք ընկերական խաղերին, որտեղ էլ պետք է հանդիպեն իսպանական գրանդին:

Նշվում է, որ իտալացի մասնագետը նման որոշում է լայացրել, որպեսզի Աշխարհի 2018 թվականի առաջնությունից հետո Ռոնալդուն լիովին վերականգնվի;