19.07.2018 12:30

Մաուրիցիո Սարին մտադիր է փոխել «Չելսիի» խաղաոճը

Մաուրիցիո Սարին մտադիր է փոխել «Չելսիի» խաղաոճը

Մաուրիցիո Սարին մտադիր է փոխել Լոնդոնի «Չելսիի» խաղաոճ: Իտալացին արդեն սկել է աշխատանքը ֆուտբոլիստների հետ: Հիշեցնենք, որ վերջինս գլխավորեց լոնդոնյան թիմը այն բանից հետո, երբ ակումբը բաժանվեց Անտոնիո Կոնտեից, որը հայտարարության միջոցով իր շնորհակալությունն հայտնեց բոլորին և հաջողություն մաղթեց Սարիին:

«Ես ուզում եմ խաղալ իմ ֆուտբոլը», – ասել է 59-ամյա Սարին, որը «Նապոլին» գլխավորելու ժամանակ գեղեցիկ, կոմբինացիոն ֆուտբոլ նախընտրող մասնագետի համբավ է ձեռք բերել: «Ուզում եմ հաճույք ստանալ ֆուտբոլից և հաղթանակներ տանել»:

«Ֆուտբոլիստները պետք է հաճույք ստանան խաղից: Նախևառաջ հուսով եմ, որ երկրպագուները հաճույք են ստանալու թիմի խաղից, հպարտանան թիմով»:

«Անելու եմ ամեն ինչ «Չելսիին» հաղթանակներ պարգևելու համար, իմ գործին ավելին ասելն անհնար է»:

Այս հայտարարությունը լավ կնըկալվի «Չելսիի» ֆուտբոլիստների և անձնակազմի կողմից, որոնք վերջին 12 ամսվա ընթացքում լավ տրամադրություն չեն ունեցել:

Ավելին, նոր մարզիչը հայտարարել է, որ իր խաղաոճը ներդնելու է թիմում կատարելով «միայն մեկ կամ երկու ճշգրտում», ասել է Սարին «Չելսիի» մարզաշապիկով իր առաջին հարցազրույցի ժամանակ:

«Նեապոլում ես հաջողակ էի, քանի որ գտա այն ֆուտբոլիստներին, որոնք ընտելացան իմ ֆուտբոլին: Ուժեղ էին ինչպես ֆուտբոլային, այնպես էլ մարդակային տեսակետից»:

«Չելսին» լավ թիմ է, խնդիրն այն է, որ Անգլիայում կա ևս հինգ-վեց շատ լավ թիմ»:

«Մեկ-երկու շտկում կատարելուց հետո, մենք կարող ենք խաղալ իմ ֆուտբոլը»:

Սարիի առաջին ձեռքբերումը Ժորժինյոն է, Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստը, որը եկել է մարզչի հետ «Նապոլիից» 57 միլիոն ֆունտով:

«Ժորժինյոն տեխնիկապես ուժեղ ֆուտբոլիստ է և շատ արագ է որոշումներ ընդունում: Նա շատ արագ է վարում գնդակը»:

Սարին խաղացել է սիրողական մակարդակում և աշխատել է բանկում, իսկ առաջին մարզչական պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել է 2003 թվականին «Պեսկարայի» հետ:

Այնուհետև նա օգնեց «Էմպոլիին» դուրս գալ Ա Սերիա և ամրապնդվել այնտեղ, որից հետո հրավեր ստացավ իր հարազատ «Նապոլիից»:

Սարին երեք տարի անցկացրեց «Սան Պաոլոյում» և այժմ ժամանել է Լոնդոն իր ուժերը փորձելու աշխարհի լավագույն մարզիչների դեմ:

«Հինգ տարի առաջ ես խաղում է Իտալիայի Բ Սերիայում: «Չելսին» ամենակարևոր թիմերից մեկն է Եվրոպայի ամենակարևոր առաջնության մեջ»:

«Պրեմիեր Լիգայում են Եվրոպայի բոլոր լավագույն մարզիչները»:

«Իմ համար շատ կարևոր կլինի խաղալ Գվարդիոլայի, Պոչետինոյի, Մոուրինյոյի, Կլոպի և այլոց դեմ»:

Սարին բավական լավ խոսում է անգլերեն բայց ասել էր. «Իմ անգլերենն այդքան լավը չէ: Ես սկսել եմ սովորել անգլերեն 30 տարի առաջ և դժբախտաբար շատ բան մոռացել եմ»: